Հոգուս վերջին մասնիկը
Ես սովորական մարդ էի: Ապրում էի սովորական օրով, սովորական ժամանակով: Երբեմն ինձ թվում էր, որ իմ կյանքը կանգ է առել: Չկար ինչ որ մեկը, ում հետ ես կկարողանայի խոսել, կիսվել իմ մտքերով: Չկար ինչ որ մեկը , ում ես կկարողանայի վստահել իմ երազանքները , իմ ցանկությունները: Ես ուղղակի չգիտեի, թե ինչպես մարդկանց վստահել: Դա ինձ երբեք ոչ ոք չսովորեցրեց: Ես կարծես , թե ամեն ինչ ունեի: Բայց, ինձ ինչ որ բան էր պակասում: Գիտեք, երբ երկար ժամանակ միայնակ ես լինում, սկսում ես սիրել միայնությունդ, ու երբ հանկարծ քո կյանքում ինչ որ մեկը հայտնվում է, անմիջապես սկսում ես վանել նրան, չընդունել: Քեզ թվում է, որ հերթական անգամ հիասթափվելու ես և աշխատում ես հեռու մնալ այդ ամենից:
Ինձ հետ հենց դա էր կատարվում: Ես չգիտեի, թե ինչ է նշանակում մարդկանց վստահել: Ես վաղուց արդեն մոռացել էի դա: Բայց օրերից մի օր հայտնվեց Նա: Նա սկսեց աշխատել ինձ հետ նույն վայրում: Նա սկսեց ապրել այնպես, ինչպես ես: Նա մտավ իմ կյանք, փոխեց այն: Որքան հիմար էի ես…որքան հիմար էի , այդ վայրկյանին, երբ չհասկացա, թե ինչ էր կատարվում: Ես սիրում էի իմ միայնությունը, և չդավաճանեցի նրան: Ես պահեցի իմ հոգին`իմ ներսում, այնտեղ, որտեղ այն այսքան երկար ժամանակ գտնվում էր: Ինձ թվում էր, որ հենց այդպես էլ պետք էր:
Եվ ես կարողացա ինձ հեռու պահել այդ ամենից: Ես չսիրեցի: Եվ ես ինձ երջանիկ էի զգում, թեկուզև կորած: Թեկուզև հասկանում էի, որ ինչ որ բան դեռ պակասում է ինձանից, որ ես չեմ կարող ողջ կյանքումս հոգիս պահեմ միայն ինձ համար: Հասկանում եք, այդ դեպքում անիմաստ է լինում ապրելը: Երբ քո հոգին պատկանում է միայն քեզ, ամեն ինչ էլ անիմաստ է լինում: Միայն այն բաժանելով մարդկանց, դու հասկանում ես, թե ինչ է նշանակում իրական երջանկությունը: Բայց ինձ այն ժամանակ, դուր էր գալիս իմ երջանկությունը` թվացյալ երջանկությունը, ծնված միայնությունից: Եվ ինձ կարծես ոչինչ այլևս պետք չէր:
Հիմա եմ ես հասկանում, թե որքան սխալ էի ես…միայն հիմա, երբ արդեն ոչինչ հնարավոր չի փոխել: Միայն ամեն ինչ կորցնելով ես հասկացա այն հրաշքը, ինչը դու ունեցել ես: Ուղղակի չնկատեցի, թե ինչպես ամեն ինչ պատահեց: Ուղղակի մի պատահականություն, մի սովորական պատահականություն, որը մի ամբողջ կյանք փոխեց…
Մի սովորական օր էր: Չնկատեցի, թե ինչպես դադարեցի գոյություն ունենալ: Ուղղակի դադարեցի: Ոչ ցավ, ոչ զգացմունք: Ուղղակի ոչ մի բան: Մեքենա, կարմիր լույս, և ես արդեն չկամ: Մի ակնթարթ:
Տուն էի գնում: Շատ լարված օր էր, և ես չնկատելով ժամանակի արագ ընթացքը երկար էի մնացել գրասենյակում, մնացել էր նաև Ինքը: Չէ, ես չէի սիրում Նրան, ես վաղուց էի կորցրել ինչ-որ մեկին սիրելու ունակությունը: Հոգիս կոշտացել էր, զգացմունքներն անհետացել էին: Բայց Նրան ամեն անգամ տեսնելիս, ամեն անգամ Նրա հետ խոսելիս, ինչ-որ մի մասնիկ իմ հոգում սկսում էր շատ արագ բաբախել, գոռալ, կարծես ուզում ես դուրս թռներ և սիրեր Նրան:
Առաջարկեցի Նրան տուն ուղեկցել: Ուշ էր, ցուրտ, մառախուղ: Վարում էի մեքենան լարված, մտքերի մեջ խորասուզված: Չհասկացա, թե ինչ եղավ: Ամեն ինչ այնպես արագ կատարվեց, որ ես միայն հասցրեցի Նրան կողքի բրդել, դեպի մեզ սլացող հսկայական մեքենայի հարվածը ամբողջովին ինձ վրա վերցնելով:
Ես չկամ: Ինչ-որ մարդիկ մոտիկ եկան, շտապ օգնություն կանչեցին, հետո մի մեծ ամբոխ հավաքվեց և ամեն ինչ ուղղակի կորցրեց իր իմաստը: Հիվանդանոցի սենյակ, լիքը տարբեր գործիքներ, դեղեր… Նրա սարսափահար դեմքը, դեռ թարմ արյան հետքերով, ինչ-որ բան ինձ ասող շուրթեր: Բայց ես էլ չկամ:
Բայց կա Ինքը: Հոգուս մի մասնիկը կրողը, ում ես փոխանցել եմ այն: Ես զգում եմ, որ այն ավելի վառ է հիմա լույս տալիս, ջերմացնում է Նրան, անընդհատ հիշեցնում է իմ մասին: Հիշեցնում է, որ անիմաստ չի եղել իմ տանջանքը, իմ ներքին դատարկությունը, իմ կյանքը: Անիմաստ չի եղել, և չի էլ կարող լինել այլևս, չէ որ իմ հոգու մասնիկը Նրա հետ է այժմ:
Ոչինչ չի փոխվել: Ես դեռ թափառում եմ քաղաքիս փողոցներով, մտածում, երազում: Ես ուղղակի չկամ: Աննկատ եմ: Թափանցիկ, եթերային: Ես երբեք չեմ հեռանա իմ քաղաքից: Կմնամ այստեղ, կզբոսնեմ: Անվերջ կզբոսնեմ: Եվ հանկարծ Նրան նկատելով փողոցներից մեկում, կժպտամ և կզգամ որ ես մարդ եմ, աշխարհի ամենահրաշալի զգացմունքով օժտված:
Երջանիկ եմ ես
Դա ես չեմ ասում, մարդիկ են ասում
Ասում են նաև, որ շատ բարի ու կամեցող եմ,
որ հաջողակ եմ, ունեմ ամենինչ
Վայելում եմ և մարդկանց սերը
Բայց ոչ մեկ երբեք չի հարցնում,
թե իրականում ինչ եմ ես ուզում ու երազում
Ուզում եմ արդյոք, որ լինեմ սիրված
Ուզում եմ լինել մարդկան խաղալիք
Այո խաղալիք, որ ով ու երբ ուզի
Գալիս է ինձ մոտ ու սիրտն է բացում
Հոգսերով կիսվում, բայց երբ այլևս
հոգս չի ունենում, կորում, գնում է
Տեսնելուց էլ հազիվ է բերանը բացում ու Աստծու շնորհած
բարևը ասում....
Ու հենց հանկարծ թուլանում եմ ես
Ու մոռանում եմ թաքուն արտասվել
Վրա են տալիս ու բողոքում են, որ չեմ կարողանում իրենց ես լսել...
Բայց դե ինչ արած, սա էլ իմ կյանքն է
Ես չեմ կարող վատը ցանկանալ
Բայց և չեմ կարող փոխել մարդու մեջ դարերով իր տեղը ծանրացրած եսասիրությունը:
Դե ուրեմն բարի գալուստ քեզ իմ թվացյալ երջանկություն...
Երջանիկ եմ ես
Դա ես չեմ ասում, մարդիկ են ասում
Ասում են նաև, որ շատ բարի ու կամեցող եմ,
որ հաջողակ եմ, ունեմ ամենինչ
Վայելում եմ և մարդկանց սերը
Բայց ոչ մեկ երբեք չի հարցնում,
թե իրականում ինչ եմ ես ուզում ու երազում
Ուզում եմ արդյոք, որ լինեմ սիրված
Ուզում եմ լինել մարդկան խաղալիք
Այո խաղալիք, որ ով ու երբ ուզի
Գալիս է ինձ մոտ ու սիրտն է բացում
Հոգսերով կիսվում, բայց երբ այլևս
հոգս չի ունենում, կորում, գնում է
Տեսնելուց էլ հազիվ է բերանը բացում ու Աստծու շնորհած
բարևը ասում....
Ու հենց հանկարծ թուլանում եմ ես
Ու մոռանում եմ թաքուն արտասվել
Վրա են տալիս ու բողոքում են, որ չեմ կարողանում իրենց ես լսել...
Բայց դե ինչ արած, սա էլ իմ կյանքն է
Ես չեմ կարող վատը ցանկանալ
Բայց և չեմ կարող փոխել մարդու մեջ դարերով իր տեղը ծանրացրած եսասիրությունը:
Դե ուրեմն բարի գալուստ քեզ իմ թվացյալ երջանկություն...
Комментариев нет:
Отправить комментарий