Ճիշտ է, պատմությունս շատ տխուր է, բայց ցանկացա հենց այս թեմայով գրել հոդվածս, քանի որ կան մարդիկ, ովքեր կյանքի մի փոքրիկ հարվածից միանգամից ատում են այս կյանքը, և ուզում են մեռնել:Ոզում եմ ասել, որ այս պատմությունը կարդալուց հետո կհասկանաք, որ աղջիկը դեռ ուզում է ապրել, որ կյանքը նրան դատապարտել է ցմահ, բայց նա չարացած չէ , այլ սիրում է կյանքը... Առաջին անգամ նրանք հանդիպել էին իրենց ընկերներից մեկի ծննդյան օրը:Մարիաննայի ընկերուհու տարեդարձներ էր, իսկ Արամը` ընկերուհուն շատ մոտիկ ընկեր:Խնջույքի ժամանակ, Արամն ու Մարիաննան նստած էին իրար առջև և ողջ խնջույքի ժամանակ նրանք նայում էին իրար այնպես կարծես թե երկուսն էլ սիրահարվել էին:Այդ ժամանակ բոլորը պարում էին, բացի Մարիաննայից, քանի որ նա շատ ամաչկոտ էր:Բոլոր ընկերուհիները համոզում էին որ նա պարեր, բայց նրան համոզելն արդեն անհնարին էր, նա տխուր նստած էր:Երգեր էին հաջորդում իրար, լիներ դիսկոտեկային թե տխուր:ԵՎ Արամը այդ ժամանակ Մարիաննային հրավիրեց պարելու, ձեռքը մեկնեց դեպի նրան, Մարիաննան շփոթված էր, չէր հասկանում թե ինչ է կատարվում, նա ցանկանում էր պարել, բայց ինչ որ բան նրան ետ էր պահում, նա մերժեց Արամին, բայց Արամը հաջորդ երգին նորից հրավիրեց պարելու, բայց այն ժամանակ արդեն ասելով.-եթե չնդունես հրավերս դա քո կողմից անքաղավարություն կլինի:Մարիաննան նայեց նրա աչքերին և ձեռքը նրան տվեց:Նրանք պարում էին, ուրախանում, և տանգոի ժամանակ նա շշնջաց աղջկա ականջին,որ նա շատ գեղեցիկ է:Մարիաննան միանգամից գլուխը կախեց և շնորհակալություն հայտնեց:Խնջույքը վերջացավ, արդեն ուշ գիշեր էր Արամը առաջարկեց որպեսզի նրան տուն ճանապարհի:Մարիաննան այս անգամ ընդունեց նրա առաջարկը:Նրանք միասին քայլում էին լուսնի անմար լույսի տակ, պատմում ամենքը իր մասին և կարծես հենց այդ ժամանակ Մարիաննան ուրախությունից լաց եղավ:Նա Մարիաննային ճանապարեց տուն:Մարիաննան մտավ տուն, փակվեց սենյակում, պառկեց անկողնում ու սկսեց մտածել:Նա շատ ուրախ էր, բայց նրան տանջում էր իր հիվանդությունը, Մարիաննան սրտի հետ լուրջ խնդիրներ ուներ:Բժիշկները ոչինչ չէին կարողանում անել, չէին կարողանում այդ հիվանդության դեմ պայքարել, և չգիտեին թե Մարիաննան ինչքան կապրի:Նա լաց էր լինում ու ինքն իրեն խոսում.<<ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՄ ՍԻՐԵԼ ՆՐԱՆ, ՍԻՐԵԼ ՆՐԱՆ ԽԵՆԹԻ ՊԵՍ, ՉԷ ՈՐ ԱՅՍ ՓՈՔՐԻԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՏԵՂ ՉՈՒՆԵՄ ԵՍ...>>:Նա շատ էր տանջվում, բայց ոչ ոքի ցույց չէր տալիս իր տանջանքը:Ամեն երեկո վախը սրտում քնում, մտածելով որ էլ երբեք չի արթնանա, մտածելով որ վերջին գիշերն է նրա:Նա սիրում էր կյանքը իր բոլոր գույներով ու երանգներով, շատ էր ուզում ապրել, բայց դե ինչ արած ճակատագիրն փոխելն անհնարին է:Առավոտյան նրա հեռախոսին մի հաղորդագրություն եկավ, որտեղ գրված էր... |
Комментариев нет:
Отправить комментарий