четверг, 30 августа 2012 г.

մի սիրո պատմություն



Թույլ տուր մոռանամ քեզ

Անին 15 տարեկան էր: Սսովորում էր ավագ դպրոցի 10-րդ դասարանում: Նա իր օրվա մեծ մասն անցկացնւմ էր համացանցում(одноклассники.ru) և նոր ծանոթություններ էր որոնում, չնայած այդ ամենին լուրջ չէր վերաբերվում:
Մի օր, երբ նա դպրոցից տուն եկավ և սովորականի նման բացեց համացանցի իր էջը, նամակների մեջ նկատեց Արման անունով մի տղայի նամակը, ով 21 տարեկան էր.
-Բարև ձեզ, ինչպե՞ս եք,- գրել էր նա :
Անին մի արտասովոր համակրանք զգաց Արմանի նկատմամբ և սկսեց զրուցել նրա հետ:
-Բարև, լավ, շնորակալություն, դուք ինչպե՞ս եք:
-Ես շատ լավ եմ, որովհետև հենց նոր գտա մի գեղեցկուհու, ով իմ համաքաղաքացին է,- այս խոսքերից հետո Անիի հետաքրքրությունն ավելի մածացավ, և նա սկսեց ջերմ զրուցել Արմանի հետ: Զրույցը գնալով երկարում էր:
Անին արդեն տարօրինակ կապվածություն էր զգում Արմանի նկատմամբ և ամեն անգամ սրտատրոփ սպասում էր Արմանի նամակներին:
Մի օր Արմանն ասաց, որ ուզում է տեսնել Անիին, բայց Անին մերժեց` պատճառաբանելով, որ ընկեր ունի: Արմանը, իհարկե չհավատաց և սկսեց համոզել: Որոշ ժամանակ անց նա վերջապես համոզեց Անիին, և նրանք նախ զրուցեցին հեռախոսով,ապա հանդիպեցին:
Ժամը 21:45 էր, անձրևոտ եղանակ էր և այնքան մութ էր, որ ոչինչ չէր երևում: Արմանը եկել էր Անիենց տանից մի քիչ վերև գտնվող մի ծառի մոտ և սպասում էր նրան: Հանկարծ մի մեքենա անցավ ճանապարհով, և նա նկատեց Անիին : Այդ պահին մթության մեջ լսվեց մի ձայն.
-Անի, այդ դո՞ւ ես:
Անին տեղում քարացավ: Անիին կանչողը նրա մայրն էր, ով հարևանի տանից էր դուրս եկել:
-Այո, մայրիկ, ես եմ:
-Այդ ո՞ւր ես գնում: Ինձ մոտ արի:
-Մա՛մ, դու գնա` ես հիմա կգամ, գնում եմ խանութ:
-Չես վախենո՞ւմ: Ախր շատ մութ է:
-Չէ, մա՛մ, դու գնա` ես կգամ,- և մայրը գնաց տուն, իսկ նա մոտեցավ Արմանին:
-Շատ երկար սպասեցի և վերջապես եկար:
-Կներես, բայց այս ժամին տանից դուրս գալն այդքան էլ հեշտ չէ:
-Դա հիմա կարևոր չէ, կարևորը մենք ենք,- ասաց Արմանը, գրկեց Անիին և համբուրեց նրա ճակատը: Ասես ժամանակը կանգ էր առել և թույլ էր տալիս, որ նրանք երկար մնան միասին: Անին էլ չէր վախենում, նա շատ երջանիկ էր և մոռացել էր ամենքի և ամեն ինչի մասին: Բայց այդ պահին կրկին մի մեքենա անցավ, և Անին վախեցավ, որ նրան կնկատեն: Արմանը հեռու գնաց և թաքնվեց: Երբ մեքենան անցավ, և նա դուրս եկավ` Անին արդեն գնացել էր:
Առավոտյան Արմանը բացեց համացանցի իր էջը և շատ զարմացավ: Նա կարդացել էր Անիի նամակը, իսկ նամակում գրված էր. «Խնդրում եմ մոռացիր այն, ինչ երեկ պատահեց: Ես Էլ չեմ ուզում խոսել քեզ հետ, ուղղակի մոռացիր ինձ: Կներես, բայց դու իմ սև ցուցակում ես»:
Անին վախեցել էր, որ Արմանը կխաղա իր զգացմունքների հետ: Նա առաջին հայացքից սիրահարվել էր, սակայն վախը նրանից ուժեղ էր: Նա երկար ժամանակ փորձում էր մոռանալ նրան, բայց ամեն օր Արմանը գնում էր դպրոց և կարծես ուզում էր հիշեցնել իր մասին, իսկ Անին շարունակ տանջվում էր:
Մի օր Անին իմացավ, որ Արմանը նշանվել է: Նա հասկացավ, որ ճիշտ էր արել, երբ թույլ չի տվել, որպեսզի զգացմունքները խոսեն իր փոխարեն:
Ամեն դեպքում Անին երբեք չմոռացավ Արմանին. չէ՞ որ նա Անիի առաջին սերն էր, և այդ զգացմունքները, տարօրինակ հուզմունքն ու սրտի թրթիռը նրա մեջ արթնացրել էր Արմանը: Եվ սիրո ցավը առաջին անգամ Արմանի պատճառով էր զգացել:

Комментариев нет:

Отправить комментарий