Խելացի՛ եղիր, մի՛ սկսիր.
Պասիվ ծխելը նույնքան վտանգավոր է, որքան և ակտիվ ծխելը
Հիշե՛ք© ամեն օր ձեր հարազատներից, բարեկամներից, ընկերներից, հարևաններից մեկը, որը երբևէ չի ծխել, կարող է մահանալ միայն այն պատճառով, որ այլոք ծխում են նրա ներկայությամբ:
Ծխել կամ չծխել՝

դուք որոշում եք ինքներդ, բայց ծխելով ուրիշների ներկայությամբ, դուք զրկում եք նրանց ընտրության հնարավորությունից՝ ստիպելով պասիվ ծխել:
Առողջությունը երջանիկ կյանքի հիմնական նախապայմանն է: Դրան հասնելու և այն պահպանելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել: Աշխարհի գիտաբժշկական միտքն անում է ամեն ինչ` առաջադրելու նոր ուղիներ, մշակելու հիվանդին օգնելու նոր մեթոդներ` հետապնդելով մի նպատակ` փոփոխել մարդկանց մոտ կարծես սովորույթ դարձած անպատասխանատու վերաբերմունքն իրենց իսկ առողջության նկատմամբ:
Հասարակության լայն շրջանակներում առողջապահական տարրական գիտելիքների տարածման խնդիրը զարգացման տակավին նոր ուղղություն է նորանկախ Հայաստանի Հանրապետության հետխորհրդային բուժական պրակտիկայի համար: Երկար ժամանակ մեր դեոնտոլոգիան ուղղորդվում էր հետևյալ կանոնով. որքան հնարավոր է սակավ տեղեկատվություն տրամադրել հիվանդին թե՛ իր հիվանդության և թե՛ բուժման մեթոդների ու ձևերի մասին: Անտեսվում էր հիվանդների և ընդհանրապես ողջ բնակչության առողջության պահպանության կանխարգելիչ (պրոֆիլակտիկ) միջոցների ուսուցման և առողջապահության հանրամատչելի կրթության անհրաժեշտությունը:
Այսօր, առողջապահական գիտելիքների ցածր մակարդակի և տեղեկատվության բացակայության պատճառով ազգաբնակչության լայն շերտերն անբավարար են տեղեկացված, այդ թվում՝ նաև ծխելու վնասակարության և ծխախոտ օգտագործելու հետևանքների մասին: Թերևս այն մասին, որ ծխելը վնասակար է, լսել են գրեթե բոլորը: Սակայն, որ պասիվ ծխելը նույնքան վտանգավոր է, որքան և ակտիվ ծխելը, մեր մշակույթին գրեթե անծանոթ և հասարակության շրջանում տարակուսանք առաջացնող պնդում է, ավելին՝ հաճախ ուշադրության չարժանացող և արհամարվող երևույթ: Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարելի է բացատրել այն, թե ինչպիսի անհոգությամբ են չծխողները թույլ տալիս այլոց ծխել իրենց ներկայությամբ և մահացու վտանգի ենթարկել սեփական առողջությունը: Դրությունը շտկելուն ուղղված առաջին կարևոր քայլը, թերևս, կարող է հանդիսանալ այն, որ չծխող մեծամասնությունը պաշտպանի սոցիալական և մշակութային փոփոխությունների անհրաժեշտությունը և դրսևորի դրանք իրականացնելու հասարակական պահանջարկ: Իսկ դրա լավագույն խթան կարող է հանդիսանալ բժշկական գիտության բնագավառում աքսիոմ դարձած այն իրողության գիտակցումը, որ ծխախոտային ծուխը ոչ միայն գրգռիչ ազդեցություն է թողնում, այլ նաև վտանգավոր է առողջության համար:
Մարդիկ տակավին չեն գիտակցում, որ լիիրավ են ու պարտավոր պաշտպանելու իրենց, իրենց գործընկերներին, հարազատներին շրջապատ արտանետվող ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունից: Մինչև հասարակության յուրաքնչյուր անդամ խորապես չգիտակցի պասիվ ծխելու վտանգը, դժվար է պատկերացնել, թե հնարավոր է ձևավորել հասարակական նոր մշակույթ, օրինակ՝ պահանջել շրջապատողներից պահպանելու սիգարետի ծխից ազատ տարածքները, ներմուծել փակ տարածություններում և հասարակական վայրերում ծխելու սահմանափակումներ և պահանջել այդ սահմանափակումների անվերապահ կատարում:
Հասարակական առողջության վրա պասիվ ծխելու վնասակար ազդեցության ոչ լիարժեք գիտակցումը արդյունք է նաև համաշխարհային մակարդակով ծխախոտային արդյունաբերության կողմից վերջին 25 տարիների ընթացքում մշակված և ակտիվորեն իրագործվող ռազմավարության՝ ուղղված հասարակական վայրերում ծխելը սահմանափակելու մասին տարաբնույթ օրենքների ընդունման գործընթացին խոչընդոտելուն: Ծխախոտային արդյունաբերությունը, հասկանալով, թե ինչպիսի ազդեցություն և հետևանքներ կարող է ունենալ հասարակական գործընթացներն՝ ուղղված ծխախոտի ծխից ազատ տարածքների պահպանմանն ու հասարակական վայրերում ծխելը սահմանափակելուն, ջանքեր չի խնայում՝ կոծկելու սիգարետում պարուրված իրական վտանգները, կամ ներկայացնելու դրանք պակաս կարևորության և վտանգավորության տեսանկյունից:
Այսօր արդեն հայտնի գիտնականների, հետազոտողների և բժիշկների կողմից բազմակի անգամ ապացուցվել է, որ պասիվ ծխելը նույնպես կամ նույնքան վնասակար է, և սույն խնդիրը վիճարկման ենթակա չէ: Մեր նպատակն է՝ ստույգ, գիտական տվյալների ներկայացմամբ, իրազեկել ազգաբնակչությանը առողջության վրա պասիվ ծխելու հնարավոր հետևանքների և վտանգի մասին:
Ի՞նչ է ծխախոտի ծուխը
Գրեթե ամենուրեք մեզ շրջապատող ծխախոտի ծուխն (ՇԾԾ) իրենից ներկայացնում է վնասակար գազերի, հեղուկների և ներշնչվող տարատեսակ մասնիկների խիստ ներազդող խառնուրդ: Այն կազմված է հիմնական (կամ երկրորդային) ծխից, այսինքն՝ ծխից,

որը ներքաշում և արտաշնչում է ծխողը, և կողքային ծխից՝ ծուխ, որը դուրս է գալիս վառվող սիգարետի ծայրից:
Կողքային ծուխը զգալիորեն տարբերվում է հիմնականից: Ճիշտ է` ծխի այդ երկու տեսակն էլ կազմվում են նույն բաղադրիչներից, սակայն, խիստ տարբեր է վերջիններիս քանակական և որակական պարունակությունը: Օրինակ՝ կողքային ծուխը երկու անգամ ավելի նիկոտին է պարունակում, քան հիմնականը, իսկ 4-ամինոբիֆենիլի պարունակությունը, որը նպաստում է միզապարկի քաղցկեղի զարգացմանը, ավելի է գրեթե 31 անգամ, բենզապիրենը՝ 3 անգամ, 6 անգամ ավելի է տոլուոլի պարունակությունը և 50 անգամ՝ դիմեթիլնիտրոզամինինը: Քիմիական բաղադրության տեսակետից բոլոր սիգարետների կողքային ծուխը պարունակում է վերը նշված քաղցկեղածին և թունավոր նյութերը՝ անկախ սիգարետի տեսակից, ծխողի կողմից ներքաշվող և արտաշնչվող ծխի ծավալից և սիգարետի՝ ֆիլտր ունենալու կամ չունենալու հանգամանքից:
Հետևություն՝ մթնոլորտ արտանետվող ծխախոտի ծուխը պարունակում է շատ ավելի թունավոր նյութեր, քան ծուխը, որը ներքաշում և արտաշնչում է ծխողը:
Ավելին, շատերս թյուրիմացաբար կարծում ենք, որ ՇԾԾ-ն կազմված է միայն մեր աչքի համար այս կամ այն ձևով տեսանելի բաղադրամասերից և, որ դրանք գտնվում են միայն ծխողին անմիջապես շրջապատող տարածությունում: Դա իհարկե այդպես չէ: ՇԾԾ-ի շատ բաղադրամասեր տեսանելի չեն և, որպես կանոն, չափազանց վտանգավոր են: Այդ շարքից կարելի է շեշտել օրինակ՝ ածխածնի մենօքսիդը, որը բոլորիս ավելի շատ հայտնի է որպես «շմոլ գազ»:
Եվս մեկ փաստ, որի հետ առնչվել ենք յուրաքանչյուրս, սակայն, չենք դարձրել անհրաժեշտ ուշադրության առարկա: Խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ ՇԾԾ-ը կազմող վնասակար նյութերից շատերը չեն հեռացվում անգամ օդափոխումից կամ ֆիլտրացումից հետո: Կարճ ասած, ծխախոտային ծուխը հանդիսանում է մթնոլորտի և շրջակա միջավայրի աղտոտման ամենամեծ աղբյուրներից մեկը: Մտնելով սենյակ, որտեղ ծխել են թեկուզ մի քանի օր առաջ, կարելի է զգալ յուրահատուկ հոտ, որը հայտնի է «կանգնային ծխախոտային ծուխ» անունով: Այդ հոտն արդյունք է ծխելու ընթացքում զանազան մակերևույթների (պատերի, հատակի, գորգերի, վարագույրների և այլն) վրա նստող քիմիական միացությունների կողմից կիսացնդող օրգանական միացությունների երկրորդային արտադրության: Նիկոտինը դրանցից ամենահայտնին է: Այդ շարքում է նաև ծխախոտային խեժը, որն իր դանդաղ ցնդելու հատկության հետևանքով կարող է երկար ժամանակի ընթացքում անընդհատ վերարտադրել «կանգնային ծխախոտային ծուխ»:
Ինչպես արդեն նշեցինք, ծխախոտի ծուխը պարունակում է մեծ քանակության ուժեղ ազդող քաղցկեղածին և աթերոգեն միացություններ: Փաստորեն, տարածքները, սենյակները, որտեղ ծխում են, աղտոտված են թունավոր (տոքսիկ) թափոններով: Կատարենք մի պարզ հաշվարկ: Ընդունված է, որ միջին ծխողը մեկ սիգարետ ծխելու ընթացքում արտադրում է ՇԾԾ-ի շուրջ 15 մգ վնասակար մասնիկներ: Հետևաբար, մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր ծխող մթնոլորտ է արտանետում 175գ թունավոր ծխախոտային խեժ, որի գրեթե կեսը նստում է շրջապատում գոյություն ունեցող առարկաների մակերևույթների վրա, որտեղից էլ ժամանակի ընթացքում անընդհատ տեղի է ունենում թունավոր օրգանական միացություննեի երկրորդային արտադրություն: Անհասկանալի պատճառներով այս փաստը գրեթե միշտ անտեսվում կամ չի արժանանում անհրաժեշտ ուշադրության, երբ քննարկվում է փակ տարածություններում ծխելու խնդիրը: Համարվում է, որ մարդիկ օրվա տևողության շուրջ 90%-ն անցկացնում են փակ տարածքներում՝ տանը, գրասենյակում և այլն: Դա նշանակում է, որ օրվա տևողության գերակշիռ մասը մենք անց ենք կացնում այնպիսի վայրերում, որոնք ծխախոտային ծխի ազդեցության ռիսկային և վտանգավոր գոտիներ են:
ՇԾԾ-ի թունավոր բաղադրիչները, որոնք ախտահարում են սիրտը և արյունատար անոթները, նպաստում են քաղցկեղի և ռեսպիրատոր հիվանդությունների զարգացմանը, արագ տարածվում են աշխատասենյակում, հյուրանոցների միջանցքներում, ռեստորանների դահլիճներում և այլն: Դժվար չէ կռահել, թե որքան վտանգավոր և վնասակար նյութեր է շնչում աշխատողն իր աշխատավայրում: Աշխատողների մեծ մասը աշխատանքային պայմանների յուրահատկության կամ զանազան պատճառների բերումով չեն կարող փոխել աշխատանքային վայրում իրենց շրջապատող մթնոլորտը: Գործազրկության ներկա պայմաններում ծիծաղելի է անգամ մտածել առողջությունը պաշտպանելու նպատակով աշխատանքը թողնելու մասին: Մարդիկ ստիպված վտանգի են ենթարկում իրենց առողջությունը: Ստորև ներկայացվող աղյուսակում բերված է այն քիմիական նյութերի ոչ ամբողջական շարքը, որոնք ռեստորանի աշխատողը շնչում է 8-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում 300 մ2 մակերես ունեցող տարածքում:
Աշխարհում ամենաբարձր մահացության ցուցանիշ ունեցող հիվանդությունները սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն են: Շատերս չգիտենք, որ սրտի իշեմիք հիվանդության պատճառով մահվան դեպքերի շուրջ 25%-ը ծխելու արդյունք է: Շնչառական օրգաններից հետո,

հաջորդ կործանարար հարվածը ստանում են սիրտն ու անոթները: Յուրաքանչյուր ծխած սիգարետից հետո բարձրանում է արյան ճնշումը, սիրտը սկսում է ավելի արագ բաբախել, բարձրանում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ:
Ծխելը սրտի իշեմիք հիվանդության առաջացման գործոններից է: Ծխելու ընթացքում սիրտը հարկադրաբար աշխատում է գերբեռնված ռեժիմում և պահանջում թթվածնի լրացուցիչ չափաբաժիններ: Սակայն ծխախոտի ծխի մեջ պարունակվող ածխածնի մենօքսիդը, միանալով արյան հեմոգլոբինի հետ, իջեցնում է արյան մեջ պարունակվող թթվածնի քանակը, հետևաբար և թերսնուցում սրտը:
Սրտամկանի առողջության գրավականը սրտային զարկերակներով դրա բավարար սնուցման ապահովումն է: Տարիների ընթացքում, օրգանիզմի բնական ծերացմանը զուգընթաց, սրտի անոթների պատերի կազմափոխման հետևանքով դրանք աստիճանաբար նեղանում են: Ծխողների մոտ, սակայն, այդ գործընթացն ընթանում է շատ ավելի արագ: Նեղացած արյունատար անոթներում բարձրանում է արյան հանկարծակի մակարդման վտանգը: Ծխողների մոտ հաճախ հանդիպող արյան մակարդման երևույթը, որը բժշկագիտության մեջ հայտնի է «կորոնար տրոմբոզ» անվանմամբ, ախտահարում է սրտամկանը, խաթարում դրա աշխատանքը: Կորոնար տրոմբոզը 35-65 տարեկան կանանց և տղամարդկանց մահվան լայն տարածված պատճառներից է: Հիվանդության զարգացումն ու ընթացքը մեծապես կախված են ծխվող սիգարետի օրական քանակից, ծուխը ներքաշելու խորությունից և ծխելու երկարատևությունից (ստաժ):
Ծխախոտը վնասակար և կործանարար ազդեցություն է ունենում մարդու բոլոր օրգանների և դրանց բնականոն աշխատանքի վրա: Տարեցտարի ավելանում են հետազոտական նոր տվյալները ծխելու վնասակարության մասին: Օրինակ՝ ամերիկյան բժիշկների կողմից 40-84 տարեկան 2106

8 տղամարդկանց շրջանում իրականացված երկարաժամկետ հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ.
-ծխելը 2 անգամ բարձրացնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը,
-ծխելու ընթացքում բարձրանում է արյան շաքարի մակարդակը,
-ծխելը նպաստում է ինսուլինի նկատմամբ բջիջների զգայունության նվազմանը:

Հետազոտությունների արդյունքում հնարավոր եղավ հայտնաբերել նաև հղիության ընթացքում կանանց ծխելու և ծնված երեխայի մոտ շաքարային դիաբետի և ճարպակալման զարգացման կապը: Այս ուղղությամբ առաջին հետազոտություններն իրականացվել են դեռևս 1958 թվականին: Շարունակվող երկարաժամկետ ուսումնասիրությունների ընթացքում հետազոտվել են 17000 նորածիններ և նրանց մայրերը: Ծնված մանուկները գտնվել են բժիշկների անընդհատ դիտարկումների ներքո մինչև նրանց 33 տարին լրանալը: Արդյունքները ցույց են տվել, որ այն երեխաների մոտ, ում մայրերը ծխել են հղիության շրջանում, 16 տարեկան հասակից հաճախ սկսում էր զարգանալ ճարպակալում և դիաբետ, մինչդեռ նրանց այն հասակակիցների մոտ, ում մայրերը չեն ծխել, նշված ախտաբանական երևույթները գրեթե չեն դիտարկվել:
Ծխելու հետևանքով առաջին հերթին ախտահարվում են շնչառական օրգանները, կոկորդի քաղցկեղ ախտորոշմամբ մահերի 98%-ը, թոքերի քաղցկեղ ախտորոշմամբ մահերի 96%-ը, քրոնիկ բրոնխիտի և էմֆիզեմայի հետևանքով մահերի 75%-ն ուղղակիորեն պայմանավորված են ծխելու գո

րծոնով,
ծխախոտային ծուխը պարունակում է.
— 4000 և ավելի քիմիական նյութեր, որոնցից 40-ից ավելին քաղցկեղածին են,
— մի քանի հարյուր տեսակի թույներ, որոնցից են՝ նիկոտինը, ցիանիդը, ֆորմալդեգիդը, մկնդեղը (արսեն), շմոլ գազը, ածխածնի օքսիդը և այլն,
— ռադիոակտիվ նյութեր՝ պոլոնիում, կապար, բիսմութ,
տարվա ընթացքում օրական մեկ տուփ սիգարետ ծխողը ստանում է 500 ռենտգեն ճառագայթում,
երկարատև ծխողի թոքերը սև, փտած զանգված են:

Комментариев нет:
Отправить комментарий