пятница, 24 августа 2012 г.

 ԻՍԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵՐ ՉՈՒՆԻ

Բարև  ձեզ իմընկերներ,սա իմ առաջին բլոկն է,և իմ առաջին հաղորդագրությունը,ես  ուզում  եմ  իմ  առաջին հաղորդագրության մեջ  ասել,որ ես շատ եմ ուզում  նոր ընկերներ ունենալ,քանի որ ես ինքս շատ ընկերասեր մարդ եմ:Ես հիմա ձեզ եմ ուզում ներկայացնել աֆորիզմներ ընկերության մասին,եվ կցանկանամ ,որ կարդալով այս աֆորիզմները հասկանաք ընկերոջ,լավ ընկերոջ ներկայությունն ու նշանակությունը մարդու կյանքում:

Добавьте подпись



Добавьте подпись


Ընկերությունն անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածություն։

Բալզակ

 Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը։

Բեկոն

 Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։

Գրասիան

 Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։

Գրաֆ

 …Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, ապա պետք չէ լռության մատնել նրանց թերությունները։

Դեբիդուր

Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է։

Եվրիպիդես

 Անվստահելի հանգամանքներում էլ իմացվում է ընկերոջ հավատարմությունը։

Էննիուս

 Կենցաղային ոչ մի բարիք մեզ համար հաճելի չի լինի, եթե մենք վայելում ենք այն` չբաժանելով դա ընկերների հետ։

Էրազմ Ռոտերդամցի

 Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս։

Թելման

 Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում։

Թուկիդիտես

 ընկերությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժող, քան սերը։

Ժանլիս

Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված։

Լաբրյուեր

 Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է։

Լառոշֆուկո

 Առավել ամոթալի է ընկերներին չվստահել, քան նրանցից խաբված լինել։

Լառոշֆուկո

 Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է։

Լառոշֆուկո

 Քայլ առ քայլ` առևտրի օրենքն է, սակայն ոչ ընկերության։ Առևտուրը ընկերություն չի ճանաչում, բայց և ընկերության մեջ չպետք է առևտուր լինի։

Լեսինգ

 կարողացիր ընկեր լինել` ընկեր կգտնես։

Կրասիցկի

 Ես ամենից շատ սիրում եմ ընկերոջը նրա համար, որ նա թերություններ ունի, որոնց մասին կարելի է խոսել նրա հետ։

Հեզլիթ

 Միայն ընկերոջ ձեռքը կարող է փշերը սրտից հանել։

Հելվեցիուս

 Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը։

Հիպել

 Աստված մեզ ազգականներ է պարգևում։ Ընկերներ, փառք աստծո, մենք ինքներս ենք ընտրում։

Էթել Մամֆորդ

 Ընկերությունն այս կյանքի մեծագույն ուրախություններից է. և ընկերության ուրախություններից է այն, որ կա մեկը, ում կարելի է գաղտնիք վստահել։

Մանձոնի

 Ընկերներին պահելու լավագույն միջոցը նրանց չդավաճանելն է։

Միզներ

 Ապրիր մարդկանց հետ այնպես, որ քո բարեկամները չարակամներ չդառնան, իսկ չարակամները` բարեկամներ։

Պյութագորաս

 Կեղծ ընկերն ավելի վատ է ամենադաժան թշնամուց։

Պուբլիլիոս Սիրոս

 Ընկերությունը, որն ընդհատվել է, ճիշտն ասած, իսկի բնավ չի էլ սկսվել։

Պուբլիլիոս Սիրոս

 Ընկերը նա է, ով ամեն անգամ, երբ դու զգում ես նրա կարիքը, կռահում է այդ մասին։

Ռենար

 Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը` երբեք։

Добавьте подпись

Ժան Ժակ Ռուսո

Комментариев нет:

Отправить комментарий